Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակով ակտիվ երկխոսություն հաստատելու երկկողմ ձգտումը:
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես հետաքրքրված է եղել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ և հանդես է եկել այդ ուղղությամբ գործնական աշխատանքներն առաջ տանելու դիրքերից:
Անդրադառնալով Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև երեկ ստորագրված հուշագրին՝ Վիկտոր Խրիստենկոն ընդգծել է, որ այդպիսով փոխգործակցության համար կողմերը կազմակերպչական պայմաններ ստեղծեցին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հանձնաժողովի և Հայաստանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները:










