Գյումրիում 56-ամյա քաղաքացու են դանակահարել

12:32 • 11.04.13

Հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ապրիլի 8-ին՝ ժամը 22.15-ին,  հաղորդում էր ստացվել, որ ծնոտի մասում կտրված վնասվածքով բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Մուրադ Մ.-ն:
 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, մեկնած օպերատիվ խմբին Մուրադ Մ.-ն հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իր տնակի մոտ վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 10-ին պարզվել է, որ ապրիլի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Մուրադ Մ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1951 թ. ծնված Արտավազդ Թ.-ն:

Մուրադ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: