Իտալիայում գործազուրկներին թույլատրել են գնումների դիմաց վճարել աշխատանքով

18:25 • 11.04.13

Իտալական Մոդենա քաղաքում շատ շուտով կգործի սուպերմարկետ, որից արված գնումների դիմաց հնարավոր կլինի վճարել աշխատանքով։ Ինչպես նշում է Euromag-ը, Emporio Portobello անվանումով սուպերմարկետը կբացվի մայիսին և նախատեսված կլինի հատկապես գործազուրկների համար։

 

Գումարի փոխարեն այստեղ կօգտագործվի պլաստիկ քարտ, որը կտրվի բոլոր այցելուներին և դրա վրա կհավաքվեն բոլոր միավորները՝ խանութում կատարված աշխատանքի դիմաց։

 

Այս քարտից կարող են օգտվել ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված  բազմազավակ ընտանիքներն ու գործազուրկները։ Սակայն հենց նրանց դրությունը դրական տեղաշարժ արձանագրի ՝ քարտերը հարկավոր կլինի վերադարձնել խանութի տնօրինությանը։