Մալիում հինգ զինծառայող է զոհվել ուղղաթիռի վթարի պատճառով
«Մալիի բանակի ուղղաթիռի վթարի պատճառով հինգ ուղևորները, որոնք զինծառայողներ են եղել, զոհվել են: Դեպքը տեղի է ունեցել Սեվարե քաղաքի մոտակայքում», - տեղեկացրել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը, հայտնում է Риа Новости-ն:
Ուղղաթիռի կործանման փաստը հաստատել են Մալիի Զինված ուժերի ներկայացուցիչները: Մալիում իրադրությունը սրվել էր անցյալ տարվա վերջին, երբ ծայրահեղական խմբերի ապստամբները սկսել են երկրի կենտրոնական մասում հարձակվել կառավարական զորքերի վրա:
Ապստամբների դեմ ուղված գործողություններին մասնակցում են զինծառայողներ Ֆրանսիայից, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայի Տնտեսական Համագործակցության երկրների զինվորները:










