Սուդանի նախագահը կմեկնի Հարավային Սուդան

10:37 • 12.04.13

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրն այց կկատարի Հարավային Սուդան՝ 2011թ.-ին այդ երկրի անկախության հռչակումից հետո առաջին անգամ, տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը։


Այցի ընթացքում ալ-Բաշիրն իր հարավսուդանցի գործընկերոջ՝ Սալվա Քիիրի հետ կքննարկի տարածքային վեճերն ու երկու երկրների միջև սահմանագծման խնդիրները։

 

Բանակցությունների հիմնական թեման կլինի նաև Հարավային Սուդանի նավթը սուդանական նավթամուղերով տեղափոխելու տրանզիտային վճարի հարցը։