Այսօր աշխարհում նշվում է Ավիացիայի և տիեզերագնացության օրը

10:10 • 12.04.13

Ավիացիայի և տիեզերագնացության օրը (Space Probe Day) նշվում է ամբողջ աշխարհում այսօր՝ ապրիլի 12-ին։ Այսօր գիտության հաղթանակի և բոլոր նրանց օրն է, ովքեր աշխատում են տիեզերագնացության ոլորտում, հայտնում է calend.ru-ն։


1961թ. ապրիլի 12-ին Խորհրդային Միության քաղաքացի ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով աշխարհում առաջին անգամ կատարում է Երկրի ուղեծրային թռիչքը՝ բացելով տիեզերական թռիչքների դարաշրջանը։


Ընդամենը 108 րոպե տևողությամբ թռիչքը դառնում է հզոր առաջընթաց տիեզերքի նվաճման հարցում։ Գագարինի անունը հայտնի է դառնում ամբողջ աշխարհում, նա ստանում է մայորի կոչում և Խորհրդային Միության հերոսի կոչում։


Տիեզերագնացության պատմության մեջ առաջին միջազգային թռիչքը կայանում է 1975թ. հուլիսի 15-ին, որն իրականացնում են խորհրդային «Սոյուզ-19» և ամերիկյան «Ապոլոն» տիեզերանավերը։