Հռոմի նախկին պապի առողջական վիճակը վատացել է

12:07 • 12.04.13

Վատիկանի բարձրաստիճան հոգևորականները հայտնել են, որ Հռոմի նախկին պապ, պաշտոնը լքելուց հետո՝ Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակը կտրուկ վատացել է, տեղեկացնում է Daily Mail-ը։

 

Հայտնի է դարձել, որ 85-ամյա Բենեդիկտոսը դժվարանում է անգամ ոտքի վրա կանգնել և նրա վիճակը գնալով վատանում է։ Բացի ֆիզիկական թուլությունից, վատացել է նաև նրա տեսողությունը։ Հոգևորականները նշել են, որ վերջերս Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսն այցելել է Բենեդիկտոս 16-րդին և համոզվել, որ նախկին պապի վիճակն իրոք լավ չէ։

 

Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդն ընթացիկ տարվա փետրվարին, պատճառաբանելով իր տարիքն ու առողջական խնդիրները, հրաժարվել էր պապական գահից, ինչից հետո նրան փոխարինել է Ֆրանցիսկոսը։ Հռոմի պապի պաշտոնից հրաժարվելուց հետո Բենեդիկտոս 16-րդին տրվել է Հռոմի պատվավոր պապի կոչում։