Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակում

22:05 • 12.04.13

Ապրիլի 12-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3ա շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻ նախարարության կայքը: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերվել է 1968 թ. Մ. Մ.-ի դին` պարանով կախված վիճակում: