Աբխազիայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աբխազիայում՝ Գուդաուտա քաղաքից 22 կմ դեպի հյուսիս, գիշերը 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Новости Грузия-ն՝ Պետական սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02.31-ին՝ Ռիկզա գյուղի մոտակայքում։
«Մենք ավերածությունների մասին որևէ տեղեկություն չունենք՝ հասկանալի պատճառներով։ Մենք ո՛չ բնակչության, ո՛չ մեր գործընկերների հետ կապ չունենք։ Բայց երկրաշարժն այնպիսի ուժգնություն է ունեցել, որ մարդիկ պետք է զգացած լինեին ցնցումները»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Աբխազիայի տվյալ շրջանը պակաս սեյսմաակտիվ գոտի է համարվում։










