Ֆրանսիայի Սենատն ընդունել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրենք
Ֆրանսիայի Սենատն այսօր ընդունել է օրենք, որը թույլ է տալիս միասեռական զույգերին օրինականացնել իրենց հարաբերություններն ու երեխաներ որդեգրել, հայտնում է Взгляд-ը։
Սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ամռան սկզբին, սակայն այն դեռևս պետք է քննարկվի երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում)։ Օրինագիծը պետք է ստորագրվի նաև նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից և հրապարակվի Journal officiel պաշտոնական տպագիր մարմնում։
Միևնույն ժամանակ միասեռ ամուսնությունների հակառակորդները չեն պատրաստվում հրաժարվել օրինագծի ընդունման վրա ազդելու փորձերից։
«Ցույց բոլորի համար» կազմակերպությունը բազմիցս անցկացրել է բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակցել են 300 հազարից մինչև 1.4 մլն մարդ։ Հաջորդ ակցիան նախատեսված է մայիսի 26-ին։










