Շվեյցարիայի իշխանությունները շուրջ 9 մլն դոլար են սառեցրել Հունաստանի պաշտպանության նախկին նախարարի հաշիվներից

23:55 • 12.04.13

Շվեյցարիայի բանկերում ունեցած հաշիվներից մոտ 9 մլն դոլար է սառեցվել Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Ակիս Ցոհատզոպուլոսի գործով, հայտնում է gazeta.ru-ն:


Ակիս Ցոհատզոպուլոսը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված միջոցների լվացման մեջ, հաղորդում է Reuters-ը:


Մարտին հունական դատարանը պաշտպանության նախկին նախարարին դատապարտել է 8 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա կեղծել էր եկամուտների մասին հաշվետվության տվյալները այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում էր Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը 1996-2007թթ.:


Բացի այդ, Ցոհատզոպուլոսին մեղադրում են Հունաստան զենքի մատակարարման ընթացքում բազմամիլիոնանոց կաշառք վերցնելու համար: Դատարանը գործի քննությունը նշանակել է ապրիլի 22-ին: