Հրդեհ Կապանի «Գետափ» ռեստորանի շոգեբաղնիքում
Ապրիլի 11-ին, ժամը 23.08-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Գետափ» ռեստորանում:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գետափ» ռեստորանային համալիրին կից շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 00.09-ին:
Այրվել են Ա. Հայրապետյանին պատկանող շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը և երեսպատումը՝ 60 քմ:










