Անջելինա Ջոլին՝ G8 գագաթնաժողովում (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդի ամենագեղեցիկ և տաղանդավոր դերասանուհիներից մեկը՝ Անջելինա Ջոլին, մասնակցել է Լոնդոնում «Մեծ ությակ»-ի՝ G8-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտնում է Daily Mail-ը։

37-ամյա գեղեցկուհին ներկայացել է գագաթնաժողովին բավական համեստ, պահպանողական տեսքով՝ նվազագույն դիմահարդարում, կոկիկ սանրվածք ու համեստ մարգարիտներ։

Ամբողջովին սևազգեստ Ջոլին, ով ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով հատուկ դեսպանն է, գագաթնաժողովին խոսել է հակամարտության գոտիներում կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող սեռական բռնությունների խնդրի մասին։

Իր ելույթում Ջոլին մասնավորապես նշել է.«Հարյուր հազարավոր կանայք և երեխաներ պատերազմի ընթացքում ենթարկվել են սեռական բռնությունների։ Սակայն ես վստահ եմ, որ այդ արատավոր երևույթը հնարավոր է հաղթահարել. դրան պետք է դիմակայել։ Ես զրուցել եմ նման բնույթի բռնություների բազում զոհերի հետ. նրանք ասում են, որ աշխարհը չի մտածում իրենց մասին։ Սակայն ես հավատում եմ, որ նրանց ձայնն այլևս լսելի է և դրական տեղաշարժի հույսեր կան»։

Գագաթնաժողովն անցկացվել է Լոնդոնի Լանկասթեր Հաուսում, որի մուտքի մոտ Ջոլիին դիմավորել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը։










