Ռամզան Կադիրովը լրագրողներին բացատրել է՝ ինչպես նյութ գրել

11:02 • 12.04.13

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ռուսական տարածաշրջանային լրատվամիջոցներին կոչ է արել վերանայել տեղեկատվական քաղաքականությունը և զբաղվել հանրության հոգևոր-բարոյական զարգացմամբ՝ ձևավորելով ազգային ինքնագիտակցություն, աշխատանքի մշակույթ և հարգանք օրենքի նկատմամբ։

 

Քաղաքական գործիչը նշել է, որ լրատվամիջոցները ոչ միայն ներկայացնում են հանրության վիճակը, այլև զարգացման միտումներ են թելադրում։


Կադիրովին բարկացնում է քաղաքացիների՝ չաշխատելու ցանկությունը։ «Մարդիկ չեն ցանկանում աշխատել, չեն ցանկանում այգիները մշակել, անասուն պահել։ Չեչնիայի ժողովուրդը միշտ աչքի է ընկել աշխատասիրությամբ, իսկ այժմ հակառակ պատկերն է։ Մարդիկ ավելի հաճախ են դիմում հանրապետության ղեկավարությանը՝ օգնություն ստանալու խնդրանքով»,-ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ լրատվամիջոցները պետք է աշխատանքի մշակույթ քարոզեն։
 

Միաժամանակ Չեչնիայի ղեկավարը լրագրողներին կոչ է արել առավել ակտիվորեն քննադատել իշխանություններին՝ մատնացույց անելով պաշտոնյաների բացթողումները, քանի որ օբյեկտիվ քննադատությունը պետական ծառայողներին հնարավորություն է տալիս ավելի լավ իրականացնել խնդիրները։