Սեուլը կասկածում է, որ Հս. Կորեան կարող է միջուկային մարտագլխիկ ստեղծել
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունն այնպիսի միջուկային լիցքեր չունի, որոնք հնարավոր կլինեին օգտագործել որպես բալիստիկ հրթիռների մարտագլխիկներ։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Կիմ Մին Սոկը։
«Հյուսիսային Կորեան արդեն երեք միջուկային փորձարկում է իրականացրել, սակայն կասկածներ կան, որ նա հասել է այն աստիճանին, որ կարողացել է փոքրացնել միջուկային լիցքի ծավալն ու այն տեղադրել հրթիռի մեջ»,-ընդգծել է Կիմ Մին Սոկը։
Ենթադրություններն այն մասին, որ Հյուսիսային Կորեան կարող է «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռ կիրառել, հայտնվել էին ապրիլի սկզբներին։ Ենթադրվում է, որ այդ հրթիռի արձակման հեռավորությունը կազմում է 3.000-4.000 կմ։
Բացի այդ, տեղեկություններ կան այն մասին, որ Փհենյանը կարող է նաև մի քանի «Սկադ» և «Նոդոն» տեսակի հրթիռներ արձակել։










