Բրիտանացի ոստիկանն ազատվել է աշխատանքից՝ Թետչերին ծաղրելու համար
Մեծ Բրիտանիայում ապրիլի 12-ին Լոնդոնի ոստիկանության սպան հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ թվիթերում Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան վերաբերյալ վիրավորական հայտարարություն է տեղադրել, գրում է «Sky News»-ը:
52-ամյա սերժանտն իր միկրոբլոկում գրել է. «Հուսով եմ Թետչերի մահը եղել է տանջալից և նվաստացուցիչ»:
Բացի այդ նա խրախուսում էր տոնական երեկույթները, որոնք կազմակերպվել էին Թետչերի մահվան օրը նրան ատող անձանց կողմից:
Լոնդոնի ոստիկանությունում հաստատել են, որ սպան ազատման դիմում է ներկայացրել, և այն ընդունվել է: Ոստիկանապետը մեկնաբանել է իր որոշումը՝ ասելով. «Սպայի պահվածքը միանգամայն անընդունելի է, և նա ճիշտ է վարվել, որ ազատման դիմում է ներկայացրել», - հայտնում է Lenta.ru-ն:










