Դիեգո Մարադոնան հայտնվել է Մադուրոյի նախընտրական քարոզարշավին

10:25 • 12.04.13

Հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մասնակցել է Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների հանրահավաքին, որը կայացել է ապրիլի 11-ին մայրաքաղաք Կարակասում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Մի քանի հայուր հազար մարդ հավաքած հանրահավաքը դարձել է Մադուրոյի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ միջոցառումը։

 

Մարադոնան ողջունել է իշխող կուսակցությունից նախագահի թեկնածուի կողմնակիցներին, ինչպես նաև ստորագրել մի քանի ֆուտբոլային գնդակ և նետել ներկաներին։ Մարադոնան հագել է նաև իր ավանդական 10 համարի կարմիր վերնաշապիկը, որը համարվում է Մադուրոյի կողմնակիցների գույնը։

 

Ուգո Չավեսի մահից հետո արտահերթ ընտրությունները Վենեսուելայում կանցկացվեն ապրիլի 14-ին։