Մեքսիկայում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 14 մարդ
Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ արևմտյան Միչոական նահանգում ոստիկանների և զինված մարդկանց միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է 14 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առաջին կրակոցների ընթացքում սպանվել են հանցավոր խմբի 5 անդամներ: Ժամեր անց անհայտ մարդիկ կրակ են բացել Ապատսինգան քաղաքի ցուցարարների վրա, որի հետևանքով զոհվել է ցույցի 8 մասնակից: Գնդակահարվել է նաև հարձակվողներից մեկը:
Բռնությունների հերթական փուլը գրանցվել է այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին, որ վերջին 4 ամսվա ընթացքում կրճատվել են թմրավաճառության հետ առնչվող սպանությունները:
Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն թմրահանցագործների դեմ պայքարը անվանել է իր հիմնական նպատակներից մեկը:










