Նորագավիթում գնացքը հարվածել է 81-ամյա քաղաքացուն

08:38 • 12.04.13

Այսօր առավոտյան, ժամը 04.06-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է օգնություն:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակիչ` 81-ամյա Ծ. Խաչատրյանին:


Փրկարարները ոտքով անցնելով մոտ 300 մ` Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: