Apple-ի ղեկավարը, սենատորներ, դերասաններ, դիզայներներ. հրապարակվել է 50 ամենաազդեցիկ գեյերի վարկանիշը
լուսանկարում՝ Թիմ Քուք
Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը, սենատորներ, դերասաններ, դիզայներներ և այլք հայտնվել են Out ամսագրի Power 50 ցուցակում, որը հրապարակվել է աշխարհում միասեռականների ու նրանց իրավունքների շուրջ թեժ քննարկումների ու օրենքների ընդունումների ֆոնին:
Այդ ցուցակը իրենից ներկայացնում է «50 ամենաազդեցիկ գեյերի վարկանիշը»: Ցուցակում է ոչ միայն 52-ամյա Քուքը, չնայած նա թերևս ամենաազդեցիկն է, եթե հաշվի առնենք Apple-ի վարկանիշը:
Ցուցակում են նաև դիզայներներ Թոմ Ֆորդը և Մարկ Ջեյքոբսը: Սենատորներից՝ Թեմի Բոլդուինը, հաղորդավարներից՝ Էլեն դե Ժեներեսը:










