Մոսկվա ինձ հրավիրել էին՝ լսելու ժողովրդի մեծամասնության կարծիքը». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Մոսկվայից վերադառնալիս լրագրողներին ասել է, թե Մոսկվա իրեն հրավիրել էին Հայաստանի ժողովրդի մեծամասնության կարծիքը լսելու, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Ինձ հրավիրել էին` լսելու ժողովրդի մեծամասնության կարծիքը», - ասել է նա և չի հերքել, որ Մոսկվայում հանդիպել է ռուսաստանցի պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա էր մեկնել ապրիլի 11-ին կնոջ ու տղայի՝ Կարինի հետ, ով հետընտրական գործընթացների, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանի 21–օրյա հացադուլի ժամանակ գրեթե միշտ նրա կողքին է եղել։










