Լաստանավերի նավապետերը բողոքի ցույց են կազմակերպել Բրյուսելում
Ժառանգական հազվագյուտ մասնագիտության 300 ներկայացուցիչներ՝ Բելգիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների գետերի ինքնագնաց լաստանավերի նավապետները, աղմկոտ ցույց են կազմակերպել Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանի շենքի առջև, գրում է Интерфакс-ը:
Լաստանավերն ավանդաբար ամենաապահով տրանսպորտի միջոցներն են, որոնք նախատեսված են Արևմտյան Եվրոպայի ջրային ճանապարհներով մեծ բեռներ տեղափոխելու համար: Նրանք ամբողջ օրը նավարկում են գետերով և ջրային ուղիներով: Լաստանավերի նավապետերը հաճախ հանդիսանում են այդ նավերի սեփականատերերը, իսկ նրանց ընտանիքները երբեմն ապրում են նավի վրա, որտեղ մեծանում և դաստիարակվում են երեխաները՝ ստանալով ծնողների փորձը և հմտությունները:
Նավաստիները պահանջում էին արժանիորեն վճարել իրենց աշխատանքի դիմաց և դեմ են հանդես գալիս հին լաստանավարի եվրոպական նորմաներին համապատասխանեցնելուն, ինչը բավականին թանկարժեք գործողություն է՝ պահանջելով փոփոխություններ մտցնել նավերի տեխնիկական վերահսկման վերաբերյալ օրենքում:










