Դաղստանի լեռնային շրջանում վերսկսվել են ռազմական գործողությունները
Ուրբաթ առավոտյան ուժայինները վերսկսել են հատուկ գործողությունները Դաղստանի Ունցուկուլյան շրջանում, հայտնում է երկրի իրավապահ մարմիններում Риа Новостии-ի աղբյուրը:
«Գործողություննները վերսկսվել են առավոտյան: Ապստամբները գիշերվա ընթացքում գրոհելու մեկ անհաջող փորձ արդեն արել են», - հայտնում է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Դաղստանի Ունցուկուլյան շրջանի Գիմրի գյուղի շրջակայքում գտնվող լեռնային տարածքում մարտեր էին սկսվել իրավապահների և մի խումբ զինված հանցագործների միջև:










