Սիրիան հերթական անգամ ռմբակոծել է Լիբանանի տարածքը
Սիրիայի ռազմաօդային ուժերը հինգշաբթի օրը հերթական օդային հարված են իրականացրել հյուսիսային Լիբանանի տարածքի վրա, ինչի արդյունքում 5 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությունը, որն այս տեղեկությունները ստացել է լիբանանյան ԶԼՄ-ներից:
Ըստ LBCI հեռուստաալիքի տվյալների, հարվածը իրականացվել է սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Արսալ քաղաքի վրա, որի բնակչության մեծ մասը կազմում են սունիները, որոնք աջակցում են Սիրիայի ընդդիմությանը:
Սիրիական կողմից Լիբանանի տարածքի ռմբակոծությունների մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին մարտի 20-ին: Այդ ժամանակ Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ օդային հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:










