ԱՄՆ-ն Հս. Կորեայի պատճառով մի շարք զորավարժություններ է հետաձգել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել չեղյալ հայտարարել մի շարք զորավարժություններ՝ Հյուսիսային Կորեայի իշխանություններին չզայրացնելու համար։
Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Reuters-ին հղումով։
Նախօրեին կոնգրեսական Դուգ Լամբորնը, Պենտագոնին վկայակոչելով, նշել էր, որ որոշակիորեն վստահ է, որ Փհենյանը կարող է միջուկային լիցքեր տեղադրել բալիստիկ հրթիռներում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հակառակ հայտարարությամբ էր հանդես եկել։ Նա Կոնգրեսի ստորին պալատի լսումների ընթացքում հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորություն չունի։
Նրա խոսքով՝ Պենտագոնը չի պատրաստվում հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել։










