Արցախի փողոցում տեղի ունեցած պատահարի հետևանքով 31 մահացել է, ևս երկու հոգի վիրավոր են

15:55 • 12.04.13

Երեկ, ժամը 06.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 31-ամյա (1982թ. ծնված) Հովհաննես Գևորգյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն: