Երևան-Արտաշատ ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել առուն

10:06 • 12.04.13

Ապրիլի 11-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Խարբերդ գյուղի մոտ, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից և ընկել աջ կողմում գտնվող առուն, ինչի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը, վարորդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:


Կատարվում է քննություն: