Հարավաֆրիկյան Հանրապետությունում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել, շուրջ 100 մարդ վիրավորվել է
Հարավաֆրիկյան Հանրապետությունում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել, շուրջ 100 մարդ վիրավորվել է: Վթարը տեղի է ունեցել Օրիգստադ քաղաքի մոտակայքում գտնվող Լիմպոպո գետի հետվտում: Նախնական տվյալներով, ճակատային բախում է տեղի ունեցել, որի հետևանքով ավտոբուսներից մեկը կոտրել է ցանկապատը և դուրս եկել ճանապարհից, հաղորդում է РИА Новости-ն:
Շաբաթ օրը Հարավաֆրիկյան Հանարապետության հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտոճանապարհային վթարի ժամանակ երկու ավտոբուսներ են բախվել միմյանց, որոնցից մեկում աշակերտներ են եղել: Առնվազն մեկ երեխա է զոհվել, շուրջ 100-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է SAPA գործակալությունը՝ հղում կատարելով բժիշկներին:
Վթարի վայրում աշխատում են բժիշկներ և փրկարարներ, ծանր վիրավորվածներին տեղափոխելու համար ուղղաթիռներ են ներգրավված: Առայժմ կապված դեպքի հետ այլ մանրամասներ չեն հաղորդվում:










