Արմավիրում 24-ամյա տղան դանակի սպառնալիքով «ԲՄՎ» է առևանգել, հետո մեքենայով շրջվել ու տեղափոխվել է հիվանդանոց

11:24 • 13.04.13

Ապրիլի 12-ին՝ ժամը 13։20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի հիվանդանոցի տարածքից անհայտ անձը դանակի սպառնալիքով առևանգել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա:


Պարզվել է, որ 1989 թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի Բ/Կ տարածքում, դանակի սպառնալիքի տակ Արմավիրի Բ/Կ հոգեբույժ Ռոբերտ Ա.-ին իջեցրել է նրա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին` դիմել փախուստի, որից հետո Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, շրջվել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել Մեծամորի հիվանդանոց:


Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: