Բալիում վայրէջք կատարելիս 100 մարդ տեղափոխող ինքնաթիռն ընկել է ծովը (թարմացված, տեսանյութ, լուսանկարներ)
Մոտ 100 մարդ տեղափոխող ինքնաթիռն ինդոնեզական Բալի կղզու մոտակայքում վայրէջքի պահին վթարի է ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ֆրանս պրես»-ին հղումով, ինքնաթիռը ծովն է ընկել։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե ո՞ր ավիաուղիներին է պատկանել ինքնաթիռն ու որտեղի՞ց է ժամանել Բալի կղզի։
13.59
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վթարի հետևանքով բոլոր 101 ուղևորներն ու 7 հոգանոց անձնակազմը չեն տուժել։ Ինքնաթիռը պարզապես չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և հայտնվել է ծովի ափին։
Ֆոտոշարքը՝ ըստ Daily Mail-ի
















