Իրանի Բուշեր նահանգում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Բուշեր նահանգում այսօր դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ, տեղեկացնում է իրանական ՖԱՐՍ գործակալությունը։
Երկրաշարժի հետևանքով Շոնբեխ քաղաքի մոտ գտնվող լեռներում փլուզումներ են տեղի ունեցել։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել այս նահանգում, որի հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել ավելի քան 1.000-ը։ Հենց այս նահանգում է գտնվում Իրանի ատոմակայանը։










