Բալի կղզու վրա տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վիրավորների թիվը հասել է 50-ի

23:50 • 13.04.13

Ինդոնեզիաական Բալի կղզու վրա 101 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Տեղի իշխանությունների տվյալներով, 101 ուղևորներից բացի ինքնաթիռում եղել են նաև անձնակազմի 7 անդամները: «Ֆրանս պրես» գործակալության հաղորդած տվյալներով, ինքանթիռում եղել է ավելի քան 130 մարդ: Օդանավում եղած բոլոր ուղևորները ողջ են:

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավը պատկանում էր «Lion Air» ինդոնեզական ավիաընկերությանը: Հաղորդվում է, որ վթարի հետևանքով մոտ 50 մարդ է վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:



Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավը պատրաստվում էր վայրէջք կատարել Բալի կղզու վրա, սակայն դա նրան չի հաջողվել: