Բանտից փախուստի դիմելու համար ֆրանսիացին 5 մարդու պատանդ է վերցրել
Ֆրանսիայի բանտերից մեկից փախուստի դիմելու համար ֆրանսիացի կալանավորը պայթեցրել է հաստատության դռները և պատանդ վերցրել 5 մարդու, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Լիլի մոտակայքում գտնվող բանտում։ Խուլիգանության համար ազատազրկված Ռեդուան Ֆաիդը պայթեցրել է բանտի դռները, այնուհետ հաստատության 5 աշխատակցի պատանդ վերցրել։
Չորսին նա բաց է թողել գրեթե անմիջապես, իսկ 5-րդին նստեցրել մեքենան ու տարել իր հետ։ Հասնելով մայրուղի, որտեղ նրան սպասել է մեկ այլ մեքենա, դատապարտյալը բաց է թողել նաև նրան, այնուհետ փոխել ավտոմեքենան և մեկնել անհայտ ուղղությամբ։
Ոստիկանության կարծիքով՝ փախուստը մանրակրկիտ կերպով ծրագրված է եղել, իսկ դրա նախապատրաստմամբ զբաղվել են Ֆաիդի դեռևս չպարզված համախոհները։
Ազատազրկվածն անցյալում ևս կասկածվել է ֆրանսիական կազմակերպված հանցավորության հետ սերտ կապերի համար։ Ներկայում նա հետախուզվում է։
Գործընթացին ներգրավել են ուղղաթիռներ։
Բանտի աշխատակիցների խոսքով՝ նրանք չեն հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում։










