Հազարավոր ֆրանսիացիներ Սենատի առջև բողոքել են միասեռ ամուսնությունների մասին օրինագծի ընդունման դեմ

12:37 • 13.04.13

Միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագիծը երեկ հաստատվել է ֆրանսիացի սենատորների կողմից։ Թեժ քննարկումներից հետո, որոնք շարունակվում էին անցյալ շաբաթվա ընթացքում, խորհրդարանի վերին պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է փաստաթուղթը, որն այժմ ուղարկվել է Ազգային ժողովի հաստատմանը։


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ի պատասխան դրա, օրինագծի հակառակորդները Սենատի պատերից դուրս բողոքի ակցիա են կազմակերպել, որին մասնակցել է մոտ 7500 մարդ։ Ցուցարարները հանդես են եկել «Ֆրանսուա, մենք չենք ուզում քո օրենքը», «Օլանդ-դիկտատոր» և այլ կոչերով։


Վիճահարույց օրենքն ուղարկվել է խորհրդարանի ստորին պալատ՝ երկրորդ ընթերցման համար, իսկ օրինագծի հեղինակները արագացված ընթացակարգ են պահանջել։ Ակնկալվում է քննարկումը կշարունակվի հաջորդ շաբաթ և կներկայացվել փոփոխությունները, որոնք արվելու են սենատորների ներկայացրած նախնական տարբերակի հիման վրա։
 

Ապա կկայանա վճռորոշ քվեարկությունը, որի արդյունքը գրեթե կասկած չի հարուցում. իշխող կուսակցությունը՝ սոցիալիստները, որոնք կողմ են միասեռ ամուսնությունների գրանցմանն ու երեխաներ որդեգրելուն, Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում։


Դրանից հետո փաստաթուղթը կուղակվի Ֆրանսուա Օլանդի վավեչացմանը։


Օրինագծի հակառակորդներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են շարունակել պայքարը և իրենց հաջորդ զանգվածային ակցիան կկայանա մայիսի 26-ին։