Կադիրովը հետ է տվել ԱՄՆ տոմսը՝ իմանալով «Մագնիտսկու ցուցակում» իր անվան հնարավոր ներառման մասին

19:08 • 13.04.13

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հետ է տվել ԱՄՆ տոմսը՝ իմանալով այն մասին, որ իր ազգանունը հնարավոր է ընդգրկված է «Մագնիտսկու ցուցակում», հայտնում է Газета-ն։

 

 

 

«Ես հենց նոր լրագրողներից իմացա, որ ես, հնարավոր է, ինչ-որ «Մագնիտսկու ցուցակում» եմ։ Հենց իմացա այդ լուրը, հետ տվեցի տոմսը և երբեք այն հետ չեմ վերցնի»,- ասել է Կադիրովը՝ կատակելով, թե «հենց լսել է այդ լուրը, չի քնել»։

 

Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր իր ձիու տեղափոխումն այնտեղ, որը պետք է մասնակցեր ձիարշավների։

Նա հավելել է, որ իր համար միևնույն է՝ կա նա ցուցակում, թե ոչ։

 

«Ես ՌԴ քաղաքացի եմ, հայրենասեր, սիրում եմ իմ հայրենիքը։ Հետ եմ տվել տոմսը, և եթե չլինեմ էլ այդ ցուցակում, էլ երբեք չեմ գնի դեպի ԱՄՆ տոմս»,- ասել է նա։

 

Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է «Մագնիտսկու ցանկը», որում ներառված է 18 մարդ, որոնցից 16-ը կապ ունեն Hermitage Capital-ի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ։