Մարգարետ Թետչերը մանրամասնորեն ծրագրել է իր հուղարկավորության արարողությունը, ԶԼՄ-ներ

20:31 • 13.04.13

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, ով մահացել էր ապրիլի 8-ին կաթվածից, մանրամասնորեն ծրագրել է իր հուղարկավորության արարողությունը, շաբաթ օրը հաղորդել են տեղի լրատվամիջոցները:

 

Հանգուցյալ բարոնուհու հրահանգներում նշված է նրա ցանկությունները, թե ովքեր պետք է մասնակցեն իր հուղարկավորությանը և ինչ եկեղեցական երգեր պետք է հնչեն արարողության ժամանակ: Այսպիսով, ելույթների մեջ նախատեսվում են ընթերցումներ Աստվածաշնչից վարչապետի (կախված նրա կուսակցական պատկանելիությունից) և ընտանիքի անդամների կատարմամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Նշենք, որ հոգևոր հիմներից կհնչի «Երդվում եմ քեզ, իմ երկիր», («I Vow to Thee, My Country») երգը, որը արքայադուստր Դայանայի սիրած երգերից էր և կատարվել էր վերջինիս ամուսնության և թաղման արարողությունների ժամանակ:


Երկաթյա լեդիի հրաժեշտի արարողության մասին քննարկումներ են եղել թագավորության ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությունում: Գործող ղեկավարությունը՝ պահպանողականների առաջնորդ Դեյվիդ Քեմերոնի գլխավորությամբ որոշել է կազմակերպել «Հանդիսավոր հուղարկավորություն» (պետական և զինվորական պատվո նշաններով): Հենց այդպես էլ 2002-ին հուղարկավորել են մայր-թագուհուն, իսկ 1997-ին՝ արքայադուստր Դայանային: 400 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում նման պատվի արժանացել են մի քանի անհատներ միայն:


Էլիզբեթ Երկրորդ թագուհին ամուսնու հետ միասին կայցելի հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա եկող չորեքշաբթի օրը՝ ապրիլի 17-ին:


Հիշեցնենք, որ Թետչերը մահացել էր երկուշաբթի առավոտյան 88 տարեկան հասակում:


Թետչերը եղել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ամենաերկարաժամկետ ղեկավարը 20-րդ դարի ընթացում: