Մուբարաքի գործով դատական նիստը տևել է ընդամենը մի քանի վայրկյան
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերաքննությունը, որը նախատեսված էր այսօր՝ Կահիրեի դատարանում, տևել է ընդամենը մի քանի վայրկյան, տեղեկացնում է lenta.ru-ն։
Դատավորը բացել է նիստը, ինքնաբացարկ հայտնել և գործն ուղարկել հետ՝ երկրի վերաքննիչ դատարան։ Այժմ այդ կառույցը պետք է նոր ժամկետ և նոր դատավոր նշանակի գործի քննության համար։
2011թ.-ին ցուցարարներին սպանելու գլխավոր կասկածյալին դատարան են բերել պատգարակով։ Նրա հետ քննվել են նաև երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի և նրա 6 օգնականների, ինչպես նաև Մուբարաքի երկու որդիների գործերը, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի համար։
Հոսնի Մուբարաքը և ՆԳ նախարարը ցմահ ազատազրկման էին դատապարտվել 2012թ.-ին։ Նրանք մեղավոր էին ճանաչվել 2011թ.-ի զանգվածային ակցիաների ընթացքում մարդկանց սպանությունները կանխել չկարողանալու համար։
Դատավճիռը եգիպտոսցիների մեծամասնության դժգոհությունն էր առաջացրել, քանի որ շատերը ցուցարարների սպանությունների պատասխանատուն Մուբարաքին չէին համարում։
Ազատազրկման մեծ մասը 84-ամյա Մուբարաքն անցկացրել է բանտի հիվանդանոցում։










