Նոյեմբերյանում վթարի հետևանքով 6-ամյա ուղևոր է մահացել

11:12 • 13.04.13

Ապրիլի 12-ին` ժամը 20:00-ին, Նոյեմբերյանի Նոյեմբերի 29-ի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը:


Պատահարի հետևանքով 6-ամյա ուղևոր Սարգիս Ղ-ն տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: