Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքում այսօր իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է 10 մարդ, իսկ ևս 15-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Պայթուցիկ սարքը, որը տեղադրված էր քաղաքի առևտրային թաղամասերից մեկում կայանված մեքենայում, գործել էր, երբ պայթյունի վայրի մոտակայքում մեծ թվով մարդիկ էին հավաքվել:
Տեղի ոստիկանությունում հայտնել են, որ Փեշվարայի ահաբեկչությունը իրականացվել է պակիստանյան թալիբների «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժման ծայրահեղականների կողմից:










