Ռումինիայի նախագահը վթարի է ենթարկվել

18:31 • 13.04.13

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն վթարի է ենթարկվել՝ պետական պահպանության ծառայությանը պատկանող Dacia Logan մեքենայով բախվելով առջևից ընթացող մեքենային, հայտնում է Газета-ն։

 

«Առջևից ընթացող մեքենան կտրուկ արգելակել է։ Վթարի ժամանակ ոչ ոք չի տուժել, մեքենաներին թեթև վնաս է հասցվել»,- լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բոգդան Օպրյան։

 

 

Ինչպես հայտնել են գործակալությունից, որոշվել է վթարի մասին արձանագրություն չկազմել։