Ես կարոտում եմ նրան ամեն օր. Սթիվ Ջոբսի այրին ամուսնու մահից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել

13:13 • 13.04.13

Աշխարհի ամենահեղինակավոր տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ամերիկյան Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ Լոուրեն Փաուել Ջոբսը, ամուսնու մահից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել NBC հեռուստաընկերությանը՝ նախապես զգուշացնելով, որ ոչ մի դեպքում չի շոշափի իր կողակցի մահվան թեման, գրում է Daily Mail-ը։

 

Լոուրենը, ով հետևում է ամուսնու օրինակին և լրատվամիջոցներից խիստ մեկուսացած կյանք է վարում, նշել է, որ կենդանության օրոք Ջոբսին ամենից շատ հետաքրքրել է մարդկության ապագան նորարարական տեխնոլոգիաների միջոցով դեպի լավը փոխելու գաղափարը։

 

«Իր կյանքում ամենից շատ նա ցանկանում էր այնպիսի սարքեր ստեղծել, որոնք հնարավորություն կտային մարդուն աշխատել ամենաբարձր մակարդակի վրա։ Եվ կարծում եմ, որ դա նրան հաջողվել է»,-նշել է այրին։

 

Խոսելով Ջոբսի մասին՝ որպես ամուսին և ընտանիքի հայր, Լոուրենն անկեղծորեն ասել է, որ համատեղ ապրած 20 տարիների ընթացքում այդքան էլ հաճախ չի գովել նրան, ինչի համար ցավում է։
«Մենք՝ ես և երեխաները, կարոտում ենք նրան ամեն օր, ամեն ժամ»,-ասել է Լոուրենը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ամուսնու ստեղծած սարքերը ծառայում են որպես նրա մասին կենդանի հուշարձաններ։
 

«Ամեն օր իմ շուրջ տեսնելով նրա ստեղծած սարքերը՝ ես շարունակում եմ հիշել ու սիրել նրան։ Կարծում եմ՝ նույնը տեղի է ունենում նաև երեխաներիս հետ»,- եզրափակել է Լոուրենը։

Life after love: Laurene Powell Jobs talked about how her husband Steve left a private and public legacy

Tender moment: Though he was known best as the Apple CEO, Laurene said that she and their children miss Steve as a loving father and husband (seen together in 2011)

In the living: Steve Jobs died in October 2011, but since his death, Laurene has become involved in the push for immigration reform

 

In his absence: Laurene said that seeing how Apple products have changed the world makes her feel good about the work that her husband did while he was alive   In his absence: Laurene said that seeing how Apple products have changed the world makes her feel good about the work that her husband did while he was alive