Ռուսաստանում դեռահասը մահացել է՝ Counter-Strike համակարգչային խաղի պատճառով
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի 14-ամյա աշակերտ Ալեքսեյ Ն.-ն մահացել է սրտի կաթվածից՝ համակարգչի առաջ անցկացնելով ավելի քան 5 ժամ, հայտնում է Life News-ը։
Դասերից հետո 8-րդ դասարանցին տուն է եկել իր ընկերների հետ՝ հայտնի Counter-Strike համակարգչային խաղը խաղալու համար։
Տարվելով խաղով՝ աշակերտները չեն էլ նկատել, թե ինչպես է ժամանակն անցել։ Վերջապես 14-ամյա Լյոշան գնացել է խոհանոց՝ ջուր խմելու, և կորցրել գիտակցությունը։ Ալեքսեյի ընկերները շտապել են օգնության։ Տղան տառապել է սրտի քրոնիկ հիվանդությամբ։
Մինչ բժիշկների ժամանելը, նա մահացել է։ Բժիշկներն ախտորոշել են՝սրտի սուր անբավարարություն։ Դպրոցում, որտեղ նա սովորել է, մանկավարժներն իմացել են տղայի հիվանդության մասին, այդ իսկ պատճառով նա ազատված է եղել ֆիզկուլտուրայի դասերից։










