Թուրքմենստանի նախագահը 50.000 մարդու կոչ է արել հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից

11:00 • 13.04.13

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ երկրի այն քաղաքացիները, ովքեր դեռևս ունեն ռուս-թուրքմենական քաղաքացիություն, պետք է ընտրեն թուրքմենականը. տեղեկացնում է Russia Today-ը։


2006թ.-ին երկրում  Սահմանադրությամբ հաստատվել էր, որ Թուրքմենստանի քաղաքացին չի կարող ընդունել այլ երկրի քաղաքացիություն։


«Բոլոր սահմանադրական իրավունքներն ու ազատությունները նրանց, ովքեր նախկինում երկքաղաքացիություն են ունեցել, սակայն հետո ընդունել են Թուրքմենստանի քաղաքացիությունը, անկախ ազգային, կրոնական կամ այլ պատկանելիությունից, պահպանվելու են»,- ասել է Բերդիմուհամեդովը։


Այս պահին երկրում ապրում է մոտ 50.000 բնակիչ, որոնք ունեն ինչպես Թուրքմենստանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիություն։


Երկքաղաքացիության մասին համաձայնագիրը ստորագրվել էր նախագահներ Բորիս Ելցինի և Սաfարմուրադ Նիյազովի միջև՝ 1993թ.-ին։ Թուրքմենստանն այդ համաձայնագրից դուրս էր եկել 2003թ.-ին և երկքաղաքացիությունն արգելվել էր 2006 և 2008թթ.-ին ընդունված Սահմանադրությամբ։