ԱՄՆ-ն ու Չինաստանը միասին կհամոզեն Հս. Կորեային
Միացյալ Նահանգներն ու Չինաստանը մտադիր են համագործակցել Կորեական թերակղզու միջուկային զինաթափման հարցում։ Ինչպես հայտնում է BBC-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Չինաստանի արտգործնախարար Յան Ցզեչիի հետ հանդիպումից հետո։
Ինչպես նշել է Պեկինում գտնվող ամերիկացի պաշտոնյան, կողմերը կշարունակեն բանակցությունները՝ հստակ քայլերը որոշելու համար։
Յան Ցզեչին իր հերթին հայտնել է, որ կոնֆլիկտը պետք է հարթվի խաղաղ ճանապարհով և վստահեցրել է, որ Չինաստանը կհամագործակցի այդ հարցում բոլոր կողմերի հետ, ներառյալ՝ ԱՄՆ-ի։
Ջոն Քերին Չինաստան է ժամանել՝ Հյուսիսային Կորեայի միակ դաշնակից Չինաստանին համոզելու համար, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Փհենյանի վրա, որը սպառնում է նոր բալիստիկ հրթիռ արձակել։










