Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ կանխվել է ահաբեկիչների՝ ընտրությունները ձախողելու փորձը

01:13 • 13.04.13

Վենեսուելայի հատուկ ծառայությունները կանխել են կիրակի օրը կայանալիք երկրի նախագահի ընտրությունների ձախողմանն ուղղված նախագծի իրականացումը, ուրբաթ օրը հայտարարել է փոխնախագահ Խորխո Արեասան: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: 


Փոխնախագահը հայտնել է կոլումբիայի երկու քաղաքացիների ձերբակալման մասին, ովքեր վենեսուելական ոստիկանի համազգեստ են կրելիս եղել և վստահություն հայտնել, որ նման փորձերի արդյունավետ կանխման շնորհիվ կիրակնօրյա ընտրությունները կանցնեն հանգիստ մթնոլորտում:

 

Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն իր հերթին նախընտրական քարոզարշավի ավարտին նույնպես հայտնել է կոլումբիացի երկու ահաբեկիչների ձերբակալման մասին, ովքեր, ըստ տեղեկությունների, իրենց տրամադրության տակ զենք և պայթուցիկ նյութեր են ունեցել: 


Ավելի վաղ ՆԳՆ նախարարը հայտարարել էր, որ համապատասխան մարմինները որոնում են «սալվադորյան վարձկանների երկու խմբավորումների, որոնք աշխատում են ընդդիմության հետ՝ երկրի իրավիճակի ապակայունացման ուղղությամբ»: Նախարարի խոսքով՝ այդ խմբերը կապ ունեն որոշ քաղաքական գործիչների հետ և գործում են նրանց հրահանգով, ինչի մասին են վկայում հեռախոսային խոսակցությունների առկա ձայնագրությունները: