Արարատում «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, վարորդը հոսպիտալացվել է

09:58 • 14.04.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 13 ՏՏ 400 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:


Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1986թ. ծնված Սիմա Աթաբեկյանին, ով տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: