Ամերիկացիները նշել են գարնանամուտը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ապրիլի 13-ին անցկացվել է զգեստավորված շքերթ, որը դարձել է սակուրայի ծաղկման փառատոնի կուլմինացիան, հայտնում է РИА Новости-ն։
Արդեն 101 տարի է, ինչ ճապոնական բալի ծաղկող ծառերը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար դառնում են գարնանամուտի խորհրդանիշը։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով, շքերթին մասնակցել է մի քանի հազար մարդ, իսկ այն դիտելու եկել է մոտ 100 հազար մարդ։
Վաշինգտոնում «Ծաղկող բալենիների փառատոնը» անցկացնելու ավանդույթը ծնվել է 101 տարի առաջ, երբ Տոկիոյի քաղաքապետ Յուկիո Օսակին ամերիկացի ժողովրդին նվիրել է 3 հազար տնկի, որոնք պետք է զարդարեին Պոտոմակ գետի ափը։










