Բելգիայում վթարի է ենթարկվել ռուս դեռահասներին տեղափոխող ավտոբուսը. կա 5 զոհ
Բելգիայի Ռանստ քաղաքում՝ Անտվերպենից ոչ հեռու, վթարի է ենթարկվել Լեհաստանից եկող ավտոբուս, որի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, այդ թվում վարորդը և երեք երեխաներ։
Ինչպես տեղեկացնում rbc.ru-ն՝ վկայակոչելով լեհական աղբյուրների, որը տեղափոխելիս է եղել դեռահասների Ռուսաստանից և Ուկրաինայից։ Զոհվածների ազգությունը չի նշվում։
Ըստ աղբյուրի՝ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։










