Բրազիլիայի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է լուսավորման աշտարակին

11:06 • 14.04.13

Բրազիլիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը բախվել է լուսավորման աշտարակին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Globo հեռուստաընկերությանը։


Ինչպես նշվում է, TAP Portugal ավիաընկերությանը պատկանող Airbus A330 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Լիսաբոնից, անմիջապես վայրէջք կատարելուց հետո ձախ թևով հարվածել է աշտարակին։


Ինքնաթիռում գտնվել է մոտ 260 ուղևոր և անձնակազմի անդամներ. միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։


Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել դիսպետչերի անուշադրության պատճառով, ով սխալ ուղղություն է ցույց տվել։ Այժմ տարվում է պատահարի մանրամասն հետաքննություն։


Միջադեպի պատճառով ընկերությունը ստիպված է եղել հետաձգել հաջորդ թռիչքը դեպի Լիսաբոն, որը պետք է իրականացներ նույն ինքնաթիռը։ Չվերթի ուղևորները ժամանակավորապես գտնվում են հյուրանոցում։