Չինաստանում H7N9 գրիպով հիվանդ մարդկանց թիվը հասել է 60-ի

20:56 • 14.04.13

Հիվանդության դեպքերն ամենից շատ գրանցվել են Շանհայում, որտեղ 24 մարդ է վարակվել H7N9 վիրուսով, որոնցից 9-ը մահացել են: Հիվանդներ կան նաև Շանհայի հարևան շրջաններում՝ Ցզյանսու, Չժեցզյան, Անխոյ նահանգնորում, տեղեկացնում է РИА Новости-ն:


Վերջին մի քանի օրերի ընթացքում H7N9 վիրուսով վարակվելու 11 նոր դեպք է գրանցվել Չինաստանում: Հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 60 մարդ, հայտնում են լրատվամիջոցները Չինաստանի տարբեր շրջաններից:
Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների թիվը հասել է 13-ի. գրանցվել է ևս երկու մահվան դեպք:

 

Նախօրեին հիվանդության մեկ դեպք է գրանցվել նաև Պեկինում: H7N9 վիրուսով վարկվել է 7-ամյա մի աղջիկ, ում ծնողները զբաղվում են թռչնի վաճառքով: Երեխայի վիճակը բարելավվում է, սակայն շաբաթ և կիրակի օրերին վատ ինքնազգողության պատճառով հիվանդանոց են տեղափոխվել նրա ծնողները: Վերլուծաբանների կարծիքով մայրաքաղաքում հնարավոր է՝ այլ դեպքեր ևս գրանցվեն:

Մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքեր դեռևս չեն գրանցվել, սակայն կան մոտ հարազատների հիվանդանալու գրանցման փաստեր: